Nov 04 2021 11:38
Banovsha Shahaliyeva
Views: 176
Ղարաբաղում ապրող հայերը հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում Ֆրանսիայի առաջին դեսպան Ժան Պերենը։ «Երեսուն տարի անց Ադրբեջանը հասավ ղարաբաղյան խնդրի լուծմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբին դա չհաջողվեց չնայած նրան, որ մենք քվեարկել ենք մեծ թվով բանաձևերի օգտին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասել է գործողությունների հաջող ավարտին և արդեն մեկ տարի է, որ հակամարտությունը ավարտվել է»,- հայտարարել է Ժ. Պերենը։ Նրա խոսքով, 44 օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը երկրին հնարավորություն է ընձեռնել էլ ավելի ամրապնդվել։ Եվ տվյալ փուլում Ադրբեջանի առջև դրված է մի շարք կարևոր հարցեր. «Նրանցից մեկն է հանդիսանում Ղարաբաղում ապրող հայերի քաղաքացիության հարցը։ Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է։ Ղարաբաղում ապրող հայերը հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ։ Սակայն հայերը այդ հարցի հետ կապված բողոք են հայտնում և կշարունակեն դիմադրություն ցուցաբերել։ Մասնավորապես, այդ հարցը կդրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով քննարկման, և հայերը կփորձեն ազդել համանախագահների վրա։ Հայերը կշարունակեն ազդեցություն ցուցաբերել Ֆրանսիայի վրա։ Բայց ես վստահ եմ, որ այս հարցում նույնպես Ադրբեջանը կհասնի հաջողության»։

Create Account



Log In Your Account