Feb 23 2021 11:30
Banovsha Shahaliyeva
Views: 279
Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ իր քաղաքական, սոցիալական և տնտեսական միջավայրում ինտեգրելու ղարաբաղյան գոտում բնակվող հայկական ծագում ունեցող քաղաքացիներին, ապահովելու նրանց իրավունքներն ու ազատությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Մարդու իրավունքները խորհրդի 46-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակիցներին տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ստորագրված եռակողմ հայտարարության, ինչպես նաև Բաքվի և Երևանի ստանձնած պարտավորությունների մասին: «Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս այս փաստաթղթի կետերի լիակատար կատարմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների նորմալացմանը: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ կարող է կարևոր դեր խաղալ եռակողմ հայտարարության իրականացման աջակցման գործում»,-ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին տեղեկացրել է նաև հարկադիր վերաբնակների իրենց հարազատ հողեր անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող միջոցառումների մասին:

Create Account



Log In Your Account