Nov 20 2019 16:10
Banovsha Shahaliyeva
Views: 315

Աբշերոնի շրջանի Մամեդլի գյուղում շահագործման հանձնված նոր բնակելի շենքերում 50 բնակարան է տրամադրվել  շեհիդների, ղարաբաղյան պատերազմի և Հունվարի 20-ի հաշմանդամների ընտանիքներին: Մինչև ընթացիկ տարվա  վերջը նախատեսվում է շահագործման հանձնել ավելի քան 900 բնակարան: Արդեն հատկացվել է 347 բնակարան: Ադրբեջանի տարածքային ամբողջականության, անկախության և սահմանադրական կարգի պաշտպանության համար մղված մարտերում շեհիդ դարձած և ֆիզիկական առողջությունը կորցրած անձանց ընտանիքների բնակկենցաղային պայմանների բարելավումը հանդիսանում է՝ պետության քաղաքականության առաջնահերթային ուղղություններից մեկը:

Բացի բնակարաններից, 2019 թվականի 10 ամիսների ընթացքում՝ շեհիդների ընտանիքներին և հաշմանդամներին տրամադրվել է 427 ավտոմեքենա: Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության պլանում նախատեսված է՝ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը հասցնել 600-ի:

«Ես ղարաբաղյան պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ եմ: Շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը մեզ տրամադրել է երեք սենյականոց բնակարան: Շնորհակալություն եմ հայտնում նրան»,-ասել է ղարաբաղյան պատերազմի վետերան Ռաուֆ Իդրիսովը:

Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարաարության համաձայն՝ տաերցտարի ուժեղանում է բնակչության սոցիալապես անապահով խավերի նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը, այս մասին հայտարարել է՝ աշատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Վուսալ Նասիրլին: Նրա խոսքով, տարեցտարի բարելավվում են՝ շեհիդների և հաշմանդամների ընտանիքների անդամներին բնակարան տրամադրելու աշխատանքները:

«Մենք պլանավորում ենք մինչև այս տարվա վերջը՝ շաբաթական կտրվածքով բնակարաններ շահագործման հանձնել ինչպես Բաքվի շրջաններում, այնպես էլ Ադրբեջանի մյուս տարածաշրջաններում: Բացի այդ, այս նախագծի շրջանակներում՝ շեհիդների ընտանիքներին, ղարաբաղյան պատերազմի վետերաններին և Հունվարի 20-ի հաշմանդամներին ապահովում են ավտոմեքենաներով: Ընթացիկ տարում պետության ղեկավարի կողմից հատկացված միջոցների հաշվին՝ նախատեսվում է այս կատեգորիայի քաղաքացիների օգտագործմանը հանձնել  600 ավտոմեքենա»,-ասել է աշխատանքի և բնակչության սոցպաշտպանության փոխնախարար Վյուսալ Նասիրլին:

Պատերազմի հաշմանդամների և շեհիդների ընտանիքների բարեկեցության բարելավման, նրանց սոցիալական ապահովման նպատակով իրականացվող աշխատանքները, ակտիվորեն իրականացվում են՝ Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության կողմից:


Create Account



Log In Your Account