Feb 19 2020 16:58
Banovsha Shahaliyeva
Views: 27

Բաքվի գրքի կենտրոնում՝«Գոբուստան» ամսագրի 50-ամյակին նվիրված երեկո է անցկացվել: Գրական ու երաժշտական ​​երեկոյի շրջանակներում տեղեկատվություն է ներկայացվել՝ ամսագրի ստեղծման պատմության, նրա գործունեության և նշանակության վերաբերյալ: Հիշեցնենք, որ ամսագիրը հիմնադրվել է 1969 թվականին՝ Բաքվում: «Գոբուստան»-ի գլխավոր խմբագիրներն են եղել արվեստի այնպիսի նշանավոր ներկայացուցիչներ,ինչպիսիք են Անարը, Ֆիքրեթ Գոջան, Ալեքբեր Սալահզադեն:Այսօր «Գոբուստան» ամսագիրը իր էջերում ներառում է արվեստի ոլորտում հետազոտական ​​ստեղծագործությունների լայն շրջանակ:

«Թե՛ ստեղծագործական, և թե՛ տարիքի առումով, ամսագիրը տարբերվում է մի շարք հրատարակություններից: «Գոբուստանը» ստեղծվել է՝ արվեստի պատմության համար հատուկ ժամանակահատվածում: Այդ ժամանակ մենք մշակութային վերածննդի  ականատես ենք դարձել՝ կինոյի, թատրոնի, գեղարվեստական դպրոցում և արվեստի մյուս ոլորտներում: Եվ հենց այս ժամանակաշրջանում «Գոբուստանը» բացվեց աշխարհին»,-ասել է «Գոբուստան» ամսագրի գլխավոր խմբագիր Վագիֆ Ալիխանլըն:


Create Account



Log In Your Account