Jul 12 2019 12:05
Banovsha Shahaliyeva
Views: 58

Դառնալ Նավթագազային ինժեներիայի ոլորտի հայտնի գիտնական և հեղափոխական հայտնագործություն անել: Սա է Բաքվի Նավթի բարձրագույն դպրոցի շրջանավարտ  Իլգար Բախըշովի գլխավոր նպատակը: Դեռ ուսանողության  տարիներին նա ամերիկյան 5 հայտնի համալսարանների կողմից ուսումը շարունակելու հրավեր էր  ստացել:  

«Ես ընդունվեցի  ամերիկյան 5 համալսարաններ, և ընտրեցի Օսթինի տեխասյան համալսարանը,  որովհետև իմ կարծիքով, դա նավթագազային արդյունաբերության ոլորտի լավագույն համալսարանն է»,-ասել է Բաքվի նավթի բարձրագույն դպրոցի շրջանավարտ  Իլգար Բախըշովը:

Ինչպես և  Բաքվի Նավթի բարձրագույն դպրոցի շատ շրջանավարտներ, Իլգար Բախըշովը նույնպես առաջարկություններ է ստացել հայտնի ընկերությունների կողմից, այդ թվում նաև BP-ի: Սակայն նա որոշեց իր ուսումը շարունակել ԱՄՆ-ում: 23-ամյա երիտասարդի գիտելիքները տպավորել է նաև արտասահմանցի մասնագետներին: 

«Շուրջ երկու տարի է ես աշխատել եմ թերմոդինամիկայի բնագավառին վերաբերող գիտական աշխատության  վրա, որի պատրաստ տարբերակն ուղարկեցի համալսարան:  Նրանց շատ դուր եկավ իմ գիտական աշխատանքը և որոշեցին վճարել իմ ուսումը և կրթաթոշակ տրամադրել»,-ասել է Բաքվի նավթի բարձրագույն դպրոցի շրջանավարտ  Իլգար Բախըշովը:

Ամերիկայում ուսում ստանալուց հետո Իլգար Բախըշովը պլանավորում է վերադառնալ հայրենիք և իր ավանդը ներդնել երկրի նավթագազային ոլորտի զարգացման գործում:


Create Account



Log In Your Account