Feb 14 2020 12:44
Banovsha Shahaliyeva
Views: 72

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մյունխենի անվտանգության 56-րդ համաժողովին մասնակցելու համար այցով գտնվում է Գերմանիայում: Այսօր, Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովի շրջանակներում, նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է  Գերմանիայի՝ Արևելյան բիզնես ասոցիացիայի Հարավային Կովկասի հարցով աշխատանքային խմբի ղեկավար, Veridos GmbH-ի գործադիր քարտուղար Ադրեաս Ռեշմայերի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության  գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովի հետ:

Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում հավաքվել են աշխարհի ավելի քան 500 բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Ինչպես ակնկալվում է, Չինաստանում կորոնավիրուսների բռնկման հարցը կդառնա՝ ֆորումում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: 1963 թվականին հիմնադրված Մյունխենի անվտանգության համաժողովը՝ միջազգային քննարկման հարթակ է, որն ամեն տարի հավաքում է ամբողջ աշխարհից քաղաքական առաջնորդների:

 


Create Account



Log In Your Account