Jun 11 2019 17:01
Banovsha Shahaliyeva
Views: 22

Բաքուն և Մոսկվան շարունակում են տնտեսական համագործակցության լայն օրակարգի վերաբերյալ աշխատանքը:

Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները վերջին տարիներին նոր ազդակ են ստացել, հայտարարել են «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի 61-րդ նիսի մասնակիցները: Նրանց կարծիքով, դրան նպաստել են երկու երկրների ղեկավարների հաճախակի հանդիպումները, տնտեսական ոլորտում երկկողմ համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև միջտարածաշրջանային գործոնի ակտիվացումը, որը դարձել է համագործակցության կարևոր ուղղությունը:

«Երկար ժամանակ Ադրբեջանը դրսևորում է տնտեսական զարգացման դրական ցուցանիշ, որը անխուսափելիորեն ներգրավում է մեծ թվով  ներդրողների, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել  և ապագայում գերադասում են շահույթ ստանալ: Միշտ ընթացել են նման ծավալով բանակցություններ,  շատ նախագծեր են  նախաձեռնվել բոլոր ուղղություններով՝ համագործակցությունը զարգացնելու համար: Դա  և տնտեսաության, և գյուղատնտեսության և զբոսաշրջային  բիզնեսի զարգացումն է»,-ասել է «Եվրազիա պրես» միջազգային հիմնադրամի նախագահի օգնական Անաստասիյա Լավրինան:

Ադրբեջանը հանդիսանում է չափազանց կարևոր և պոտենցիալ ներուժ ունեցող ներդրող՝ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների համար, հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը տնտեսապես զարգացած և կայուն երկիր է:

«Երբ հանրապետությունում անվտանգ է, ապա շահավետ է այնտեղ գումարներ ներդնել: Բնակչության մոտ հույս է առաջանում, փորձում են  ներդրումներ գտնել: Հետևաբար, դրա հետ է կապված հարաբերությունների բարելավումը»,-ասել է «ՌԴ Հարավի վերլուծությունը» պորտալի գլխավոր խմբագիր Եվգենի Միխայլովը:

Այս տարի Կարառայ-Չերկեսիայի կառավարական պատվիրակությունը այցելել է Ադրբեջան, իսկ  նախորդ տարի Բաքու է այցելել  Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Բաքվի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև համագործակցության զարգացումը ծառայում է երկու երկրների շահերին: Նախօրեին Դաղստանի ղեկավար Վլադիմիր Վասիլիևը հայտարարել է, որ Մախաչկալայի և Բաքվի միջեւ նոր գնացքի գործարկումը  մեծ տնտեսական նշանակություն կունենա Դաղստանի համար: Հիշեցնենք, որ 2019 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 23 տոկոսով: Փորձագետները նշում են, որ առեւտրի աճի համար ավելի մեծ ներուժ կա:


Create Account



Log In Your Account