Mar 14 2018 11:41
Banovsha Shahaliyeva
Views: 126

Մարտի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաքում իր աշխատանքը կսկսի Բաքվի 6-րդ Գլոբալ ֆորումը: Երեք օրվա ընթացքում պետությունների ղեկավարները, քաղաքական և հասարակական գործիչները կքննարկեն համաշխարհային հանրությանն անհանգստացնող հարցեր: Բաքվի գլոբալ ֆորումը մեծ իրադարձություն է ոչ միայն քաղաքագետների, այլև գիտության և մշակույթի գործիչների համար:

«Բաքվի 6-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում կքննարկվեն՝ համաշխարհային հանրությանը և քաղաքական շրջանակներին անհանգստացնող  մի շարք հրատապ  թեմաներ: Դրանց շարքում ուզում եմ առանձնացնել Մերձավոր Արևելքում անվտանգության և խաղաղության հաստատման հարցը»,-ասել է սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիտեի նախագահի տեղակալ Ռամին Մամեդովը:   

Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում գտնվող Ադրբեջանն այսօր մշակութային կամրջի յուրահատուկ դեր է խաղում: Փորձագետների կարծիքով, զարմանալի չէ, որ երկիրը վերածվել է միջպետական երկխոսության հաստատման կարևոր հարթակի: 

«Ադրբեջանը ընդամենը նմանատիպ միջոցառումներ կազմակերպող երկիր չէ:  Այսօր Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության հաստատման գործում, և իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր: Աշխարհի տարբեր երկրներ շահագրգռվածություն են հայտնում Ադրբեջանի հետ համագործակցության հաստատման առնչությամբ»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Միրզազադեն:  

Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում Ալբանիայի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բոսնիա և Հերցեգովինայի: Ընդհանուր առմամբ ֆորումին կմասնակցեն ավելի քան 500 հյուրեր:


Create Account



Log In Your Account