Nov 06 2019 13:27
Banovsha Shahaliyeva
Views: 319

Նավթային քարեր կոչվող քաղաքային տիպի ավանը ունիկալ վայր է: Հենց այստեղ, ուղիղ 70 տարի սրանից առաջ բաց ծովում հորատվեց առաջին նավթահորը: Նավթային քարեր կարելի է հասնել միայն նավով կամ ուղղաթիռով:  Հոբելյանի նախաշեմին լրագրողների համար կազմակերպվել է մեդիատուր՝ դեպի Նավթային քարեր: Ադրբեջանի բնակիչները երախտապարտ են այն հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրել են այս ծանր աշխատանքին, ինչի շնորհիվ հաջորդ սերունդները հնարավորություն ստացան օգտվել երկրի բնական հարստություններից:    

«Եթե մինչ այդ Ադրբեջանը նավթ էր արդյունահանում բացառապես ցամաքում գտնվող հանքավայրերից, Նավթային քարերի բացումից հետո սկսվեց նոր դարաշրջան՝ սկսեցին նավթ արդյունահանել նաև ծովային հանքավայրերից: Այսօր ադրբեջանական նավթի մեծ մասը արդյունահանվում է ծովում:  Այս ամենը հնարավոր դարձավ երկրաբաններ Աղագուրբան Ալիևի, Սաբիթ Օրուջևի, Յուսիֆ Սաֆարովի ջանքերի շնորհիվ: Այն ժամանակ խորհրդային իշխանությունները վստահ չէին ծովային հանքավայրերից նավթի արդյունահանման հարցում, սակայն, ադրբեջանցի երկրաբանները կարողացան համոզել նրանց: Կազմակերպված առաջին արշավը հաջողությամբ պսակվեց»,-ասել է SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

Նավթային քարերում միաժամանակ աշխատում է ավելի քան 2 000 մարդ: Այստեղ կան մարդիկ, որոնք 30, 40 տարի է աշխատում են նավթի արդյունահանման ոլորտում:

«Ես արդեն 22 տարի է ապրում եմ Նավթային քարերում: Ուսումնասիրում եմ Նավթային քարերի պատմությունը և նույնիսկ այդ մասին գիրք եմ գրում, որը շուտով լույս կտեսնի: Ծովից առաջին անգամ նավթ է արդյունահանվել Նավթային քարերում: Նավթագործների համար կենցաղային պայմաններ ստեղծելու համար՝ Սաբիթ Օրուջևի, Աղագուրբան Ալիևի և Յուսիֆ Սաֆարովի նախաձեռնությամբ այստեղ բերվեց շարքից դուրս եկած 7 նավ:  Իսկ ավելի ուշ այստեղ կառուցվեցին անհրաժեշտ շինություններ»,-նշել է «Նավթային քարեր» օրաթերթի գլխավոր խմբագիր Խեյրուլլա Աղաևը:

Ընդհանուր առմամբ, Նավթային քարերի ողջ պատմության ընթացքում այստեղ արդյունահանվել է շուրջ 190 մլն տոննա նավթ և 14 մլրդ խորանարդ մետր գազ: Ներկայումս շարունակվում են նոր ծովային հարթակների շինարարությունը:


Create Account



Log In Your Account