Mar 15 2019 11:32
Banovsha Shahaliyeva
Views: 39

Ադրբեջանի մայրաքաղաքում իր աշխատանքն է շարունակում Բաքվի VII գլոբալ ֆորումը: Նիզամի Գյանջևիի Միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Աշխարհի նոր արտաքին քաղաքականություն» թեմայով ընթացող համաժողովում քննարկվում են գլոբալ քաղաքականության փոփոխման, կայուն զարգացման մարտահրավերների, անվտանգության համար միջին արևելյան համագործակցությունը հանուն անվտանգության, գիտության և մշակույթի դերը արդի որոշումների ընդունման գործում և այլ կարևոր հարցեր:

Բաքվի  VII Գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին կազմակերպվել է ընդունելություն:  Ընդունելությանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, մի շարք երկրների  պետությունների ու  կառավարությունների՝ ներկայիս և նախկին   ղեկավարներ, հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ:

«Այսօր այս ֆորումը շատ կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քարտեզի վրա, և այն դեռ ընթանում է զարգացման գործընթացի միջոցով: Ինչպես մենք մի քանի օր առաջ քննարկեցինք Խորհրդի անդամների հետ, ֆորումը ներուժ ունի հետագա ընդլայնման համար: Նա ունի դինամիզմ, էներգիա: Այսօր մեր շարքերում գտնվող երիտասարդ առաջնորդները լրացուցիչ էներգիան են հաղորդում ֆորումին: Մինչ այս դահլիճը մտնելը, մենք ընկերների հետ քննարկել ենք հարցն այն մասին,  թե  որն է ֆորումի հիմնական առանձնահատկությունը: Ես ասել եմ, որ չնայած թեժ ​​քննարկումների անցկացմանը, կարծիքների բախմանը, պանելներում տարաձայնություններին, որոնք իսկապես ֆորումը դարձնում են գրավիչ և արդյունավետ, մենք միաժամանակ տեսնում  ենք նաև միասնություն: Մենք տեսնում ենք կոլեկտիվ աշխատանք: Կան մարդիկ, պետությունների ղեկավարներ, նախկին ղեկավարներ, որոնք պարբերաբար մասնակցում են ֆորումին: Միևնույն ժամանակ մենք ունենք նոր ընկերներ, որոնք առաջին անգամ էին ժամանում Ադրբեջա: Համարում եմ, որ  միասնության այդ ոգին հանդիսանում է  մեր ֆորումի հիմնական առանձահատկություններից մեկը»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Բաքվի VII Գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ՝ Ադրբեջանի արվեստի վարպետների կատարմամբ համերգային ծրագիր է ներկայացվել: Բաքվի Գլոբալ ֆորումը արդեն դարձել է ավանդական ներկայացուցչական միջոցառում: Նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն նաև երկիրը միջազգային հանրությանը ներկայացնելու առումով:

 


Create Account



Log In Your Account