Oct 15 2019 12:30
Banovsha Shahaliyeva
Views: 41

Բաքվում անցկացվել է՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի՝ Թուրքական խորհրդի  7-րդ գագաթաժողովը: Գագաթնաժողովն անցկացվել է  Թուրքալեզու պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Առաջին անգամ գագաթնաժողովին, որպես Խորհրդի լիիրավ անդամ մասնակցել  է նաև Ուզբեկստանը: Բացի այդ, գագաթաժողովին մասնակցել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հիշեցնենք, որ Թուրքական խորհուրդը ստեղծվել է 2009  թվականի  հոկտեմբերի 3-ին՝ Նախչըվանում: Դրա նպատակը՝ անդամ պետությունների միջև բազմակողմ համագործակցության զարգացումն է: Հիմնադրման պահից ի վեր անցկացվել են Խորհրդի վեց նիստեր:

Նախօրեին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ երկիր ժամանած առաջնորդների հետ: Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ նրա համար մեծ պատիվ է Ադրբեջանում ընդունել Ղազախստանի առաջին նախագահին:

«Ադրբեջանում Ձեզ ճանաչում են, որպես Ադրբեջանի, ադրբեջանական ժողովուրդի մեծ բարեկամ: Դուք միշտ աջակցություն եք ցուցաբերել մեզ՝ միջազգային համագործակցության բազմաթիվ հարթակներում: Ադրբեջանը մեծապես գնահատում է ձեր խոշոր ներդրումը՝ մեր հարաբերությունների ամրապնդման գործում: Հեյդար Ալիևիչի հետ միասին դուք կանգնեցիք մեր հարաբերությունների ձևավորման ակունքներում: Ինձ համար ձեզ հետ շփվելու փորձը նույնպես շատ արժեքավոր էր, երբ ես  դեռ նոր էի սկսել կատարել նախագահի պարտականությունները, դուք միշտ աջակցել եք  ինձ: Եվ մեր միջև ստեղծվել են նման սերտ, ես կասեի, բարեկամական հարաբերություններ»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Իլհամ Հեյդարովիչ, Դուք շատ դժվար հարցեր եք ունեցել  կապված՝ Ղարաբաղի, Հայաստանի հետ հարաբերությունների հետ, և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տեղակայման վայրը բոլորի համար հետաքրքիր է:Սակայնպետք է նշեմ, որ ես չեմ պատրաստվում գնահատական ​​տալ, սակայն դիտելով իմ փորձի բարձրունքից՝ և՛ կյանքի, և՛ քաղաքական, և՛ տարիքի, Ադրբեջանում ամեն ինչ լավ է ընթանում: Հիմնական բանն այն է, որ մարդիկ աջակցում են ձեր կուրսին: Եվ երբ նախագահը և ժողովուրդը միասին են, չկա այնպիսի նպատակ, որը ժողովուրդը չկարողանա իրականացնել: Դրա համար էլ ես շնորհավորում եմ Ձեզ»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ադրբեջանի պետության ղեկավարն ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որտեղ անդամ չի հանդիսանում Ադրբեջանը, Նուրսուլթան Նազարբաևը միշտ պաշտպանել և աջակցել է Ադրբեջանին: «Ադրբեջանի յուրաքանչյուր բնակիչ գիտի դա, և նրանք  հարգանքով և սիրով են վերաբերվում Ձեզ», - ասել է Իլհամ Ալիևը:

 

 


Create Account



Log In Your Account