Jan 30 2020 12:48
Banovsha Shahaliyeva
Views: 277

Հունվարի 29-ին Ժնևում՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հանդիպումը տևել է 7 ժամ: Ինչպես նշել են ԱԳՆ մամուլի ծառայությունում, ընդհանուր առմամբ կողմերն, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ելնում են բանակցությունների ինտենսիվացումից և դրանց օրակարգում ներառված բոլոր հարցերի շուրջ կոնկրետ արդյունքների հասնելուց: Բանակցությունները շարունակվում են:   

«Այս տարի հայկական կողմը պետք է վերջապես պարզաբանի, թե նա ընդհանրապես ինչ է ակնկալում բանակցային գործընթացից: Պատրաստ է արդյոք, որևէ կառուցողական քայլեր ձեռնարկել»,-ասել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:

«Կողմերի  միջև բանակցությունը տևել է   7 ժամ:  Այսպես, կարծում եմ, որ  որևէ առաջընթաց կարելի է գրանցել, նույնիսկ ոչ այնքան  մեծ և ոչ նշանակալից: Կարելի է հանգել այն եզրակացության, որ կողմերը որևէ փոխզիջում են փնտրում: Իսկ մյուս կողմից առկա են տարբեր կարծիքներ, կապված նրա հետ, որ այս հակամարտությունը կարող է կարգավորվել կամ  ռազմական, կամ էլ բանակցությունների ճանապարհով: Փորձն, իհարկե ցույց է տալիս, որ պետք է շեշտը դնել բանակցությունների վրա,  որովհետև  ուժային  մեթոդին կարելի է դիմել ցանկացած պահի, որպես խնդրի լուծման վերջին միջոց»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Դմիտրի Վերխոտուրովը:

 

 

 


Create Account



Log In Your Account