Jun 24 2020 16:15
Banovsha Shahaliyeva
Views: 366

Հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդես է անցկացվում 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվավոր հյուրերի և պատերազմի վետերանների հետ միասին հետևել է շքերթին: Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար, մեր պարտքն է հիշել, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական բեռն ընկել է խորհրդային ժողովրդի վրա։ 

«Ուղիղ 75 տարի սրանից առաջ՝ հունիսի 24-ին, այստեղ Կրեմլի պարիսպների մոտ հաղթական շքերթ անցկացվեց: Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր պատերազմից հետ չվերադարձան: Կարմիր բանակի զինվորներին պետք չէր ո՛չ պատերազմը, ո՛չ ուրիշ երկրները, ո՛չ փառք, ո՛չ մեծարում։ Նրանք ձգտում էին հաղթել թշնամուն ու տուն վերադառնալ։ Ու Եվրոպայի ազատության համար անդառնալի գին են վճարել։ Հարյուրավոր հազար մարտիկներ մահացել են օտար հողում։ Դա հիշելը մեր պարտքն է։ Հիշել, որ նացիզմի դեմ պայքարի հիմնական բեռն ընկել է խորհրդային ժողովրդի վրա»,-ասել է Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Զորահանդեսի ժամանակ առաջինը կարմիր հրապարակով քայլել է ադրբեջանցի խաղաղապահների 75 հոգանոց զորախումբը: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարի հրավերով միջոցառմանը հետևել է նաև Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը:  Հաղթանակի ռազմական շքերթին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող, 216 միավոր ցամաքային ռազմական տեխնիկա, 75 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Նշենք, որ մայիսի 9-ին անցկացվելիք զորահանդեսը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց մինչև հունիսի 24-ը: Պատվավոր հյուրի կարգավիճակով զորահանդեսին հետևել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյաևը, մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:  

Շքերթին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել զինծառայողներ 13 օտարերկրյա պետություններից` Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Մոլդովայից, Սերբիայից, Հնդկաստանից, Մոնղոլիայից, Չինաստանից։


Create Account



Log In Your Account