Dec 07 2017 13:14
Gulyaz Shirinova
Views: 17

1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ադրբեջանցիներին իրենց վաղեմի հողերից բռնի արտաքսման գործընթացի ժամանակ, որն ուղեկցվում էր բռնություններով ու սպանություններով, Հայաստանում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, ինչը մի քանի վայրկյանում հողին  հավասարեցրեց քաղաքներ ու գյուղեր` փլատակների տակ թողնելով  հարյուր հազարավոր մարդկանց: Սակայն այսօր քչերն են տեղյակ այդ բնական  աղետի հետ կապված մեկ այլ ողբերգության մասին:  1988 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտոնական Բաքուն ԻԼ-76 ինքնաթիռով փրկարարական խումբ ուղարկեց Հայաստան: Փրկարարների թվում էր նաև Վագիֆ Ահմեդովը: 

«Լենինական հասանք առավոտյան ժամը 9-ին: Իմանալով, որ մենք Սումգայիթից ենք,  հայ ազգայնամոլները սկսեցին մեր դեմ սադրանքներ իրականացնել: Չնայած առկա վտանգներին մենք այնուամենայնիվ սկսեցինք մեր փրկարարական աշխատանքը: Երբ փրկում էի մի կնոջ երկու երեխաների հետ ծանր հարված ստացա գլխիս, կորցրեցի գիտակցությունս: Այդ ժամանակվանից ամեն տարի բուժվում եմ հիվանդանոցներում»,-ասել է    փրկարարների առաջին խմբի անդամ  Վագիֆ Ահմեդովը:

Փրկարարները, որոնց թվում էին ադրբեջանցիներ, լեզգիներ, ռուսներ, հրեաներ և մեկ հայ, առանց վարանելու փորձեցին օգնություն ցուցաբերել աղետի մեջ հայտնված մարդկանց: Սակայն հայ ահաբեկիչները՝ իմանալով, որ ինքնաթիռը թռչում է Ադրբեջանից, Լենինականի մոտակայքում խփեցին այն, որի արդյունքում  80 փրկարարներից կենդանի էր մնացել միայն Ֆախրադդին Բալաևը:

 «Դեկտեմբերի 27-28-ին Ֆախրադդինին ուղարկեցին Մոսկվա, որտեղ նա բուժվել է Բուրդենկոյի անվան հիվանդանոցում: Մարտին՝ Նովրուզի տոնի օրերին նա տուն վերադարձավ: Հետո երկար ժամանակ բուժվեց հիվանդանոցներում: Արդեն 4 տարի է, ինչ Ֆախրադդինը մահացել է, սակայն ամեն անգամ սպասում ենք նրա վերադարձին,-ասել է Ֆախրադդինի կին Գյուլնարա Բալաևան:

Այդ ողբերգական իրադարձությունից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին Հայաստան էր մեկնել  ևս մեկ ինքնաթիռ՝ հումանիտար օգնությամբ ու 80 փրկարարներով, ովքեր համակողմանի օգնություն են ցուցաբերել երկրաշարժի հետևանքների  վերացման գործում: Սակայն ադրբեջանցիների հանդեպ  ատելությամբ ու  թշնամանքով լցված հայ ազգայնամոլներին չէր հետաքրքրում սեփական ժողովրդի վիշտը: Նրանց միակ նպատակն էր ոչնչացնել բոլոր թուրք-ադրբեջանցիներին:

«Դեկտեմբերի 19-ին առավոտյան, երբ դպրոց էի գնում, տեսա, թե ինչպես գյուղ բերեցին երկու դագաղ՝ հորս և հարևան Նովրուզի դագաղները: Հայրս ծնվել է Հայաստանում, այնտեղ ծառայել է բանակում, այնտեղ էլ զոհվել է: Մայրս շատ ծանր էր տանում հորս մահը, նա հղի էր: Երեք ամիս անց ծնվեց եղբայրս, հայրս զոհվեց, այդպես էլ չիմանալով որդու ծննդյան մասին»,-ասել է  ԻԼ-76 ինքնաթիռում զոհվածի որդին Յուսիֆ Յուսիֆովը:

Երկար տարիներ համաշխարհային հանրությունը զրկված էր ոչ միայն ադրբեջանցի փրկարարների օգնության, այլև հայ ահաբեկիչների կողմից խփված ԻԼ-76 ինքնաթիռի մասին իրական ու հավաստի տեղեկություններից: Սակայն ողջ աշխարհը պետք է իմանա ադրբեջանցի փրկարարների սխրանքի մասին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել ինտերնացիոնալ պարտքը կատարելիս:

 


Create Account



Log In Your Account