Sep 22 2021 11:58
Banovsha Shahaliyeva
Views: 83
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ միջազգային խաղաղության և անվտանգության հարցում, ներառյալ Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների գործունեությունը: Կողմերը կարծեքներ են փոխանակել նաև՝ տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման վերաբերյալ: Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն այս առումով կառուցողական քայլեր է ձեռնարկել, սակայն Հայաստանը չի արձագանքել դրան: Նրանք ընդգծել են հաղորդակցության բացումը և պետական սահմանների սահմանազատումը՝ տարածաշրջանում խաղաղության հետագա զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգում, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, անվտանգության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Create Account



Log In Your Account