Sep 23 2021 12:06
Banovsha Shahaliyeva
Views: 78
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել՝ երկկողմ համագործակցության օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում ՝ քաղաքական երկխոսության հաջող շարունակման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, Ադրբեջանի և Լեհաստանի միջև ռազմավարական գործընկերության, միջազգային կազմակերպություննեի շրջանակներում համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի և Եվրամիության համագործակցության հարցեր, այդ թվում՝ Արևելյան գործընկերությանը մասնակցությունը: Կողմերը կարծիքներ են փոխանակել՝ հաջորդ տարի ԵԱՀԿ -ում Լեհաստանի նախագահության և ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը պատմելով՝ 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում նոր իրողությունների և տարածաշրջանային անվտանգության ներկա իրավիճակի, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման մասին, ընդգծել է, որ Ադրբեջանն ապահովել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կատարումը` ազատագրելով իր հողերը հայկական օկուպացիայից իր միջոցների հաշվին` միջազգային իրավունքի շրջանակներում: Նա նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովմամբ, անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, և իր գործընկերոջը տեղեկացրել է, որ Ադրբեջանը սկսել է ազատագրված տարածքներում վերականգնման և շինարարական աշխատանքները: Նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանը դեռևս խոչընդոտ է տարածաշրջանում կայունության պահպանման համար և իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի կողմից իրականացված սադրանքների մասին:

Create Account



Log In Your Account