Jul 18 2019 11:50
Banovsha Shahaliyeva
Views: 89

Մուլտիկուլտուրալիզմի միջազգային 9-րդ  ամառային դպրոցը շարունակում  է իր աշխատանքը: Օրակարգում դրված են՝ տվյալ ուղղությանը նվիրված տարբեր թեմաներ, գիտնականների և  մասնագետների մասնակցությամբ բանավեճեր: Ամառային դպրոցի մասնակիցներն այս անգամ հանդիպել են  Մուլտիկուլտուրալիզմի  կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ակադեմիկոս Քյամալ Աբդուլլաևի հետ: Նա մանրամասն խոսել է մուլտիկուլտուրալիզմի ադրբեջանական մոդելի հիմնական ասպեկտների և դրա ձևավորման մասին: Ադրբեջանի պատմությանը մոտիկից ծանոթանալու նպատակով ամառային դպրոցի մասնակիցներն այցելելու են նաև Օգուզի, Շեքիի և Գաբալայի շրջաններ: Նշենք, որ Մուլտիկուլտուրալիզմի միջազգային 9-րդ  ամառային դպրոցը մեկնարկել է հուլիսի 15-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 21-ը: 

«Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ անցկացվում են մուլտիկուլտուրալիզմի թեմային  նվիրված միջոցառումներ: Ադրբեջանում անցկացվող ամառային և ձմեռային դպրոցները մեծ համբավ են վայելում ոչ միայն ողջ աշխարհի երիտասարդների շրջանում, այլև քաղաքական, կրոնական, հասարակական և մշակութային գործիչների: Աշխարհի տարբեր կողմերից մեր երկիր ժամանող հյուրերը լինելով երկրի տարբեր մարզերում՝ կարող են մոտիկից ծանոթանալ Ադրբեջանին և ավելի շատ տեղեկանալ մեր երկրի մասին»,-ասել է մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քյամալ Աբդուլլաևը: 


Create Account



Log In Your Account