Oct 27 2021 12:45
Banovsha Shahaliyeva
Views: 86
Հայաստանում վիճակը գնալով վատանում է: Աճել է գործազուրկների ու աղքատների: Պետական պարտքն էլ այնքան է ավելացել, որ հատել է 9 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։ Պետական պարտքի մեծ մասը կառավարության արտաքին պարտքն է, որը կազմում է 8 միլիարդ 564 մլն դոլար։ Սրա մեջ են մտնում արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը։ Տարեսկզբի համեմատ՝ կառավարության արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 190 մլն դոլարով։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 2 միլիարդ 372 միլիոն դոլար։ Սրա մեջ են մտնում ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 6 մլրդ 192 մլն դոլար։ Պետական պարտքի 473 միլիոն դրամը Կենտրոնական բանկի պարտքն է: Օրեցօր ավելանում է նաև արտագաղթողների թիվը: Մարդիկ հոգնել են երկրում տիրող անարդարությունից, գործազրկությունից, աղքատությունից և իրենց բախտը փնտրում են այլ երկրներում՝ այնտեղ աշխատելու, փող վաստակելու և ընտանիքի հոգսերը հոգալու համար: Ըստ News.am-ի՝ Հայաստանում արտագաղթի տեմպերը մտահոգում են միգրացիոն փորձագետներին: Նրանց հատկապես անհանգստացնում է, որ եթե նախկինում գնում էին, որովհետև այստեղ գործ չկար՝ եղածի համար էլ քիչ փող էին ստանում, հիմա այս մարդիկ այլևս ապագա չեն տեսնում Հայաստանում: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ քաղաքացիներից շատերը մեկնում են Ռուսաստան, որտեղ էլ քաղաքացիություն են ստանում: Ըստ news.am-ի՝ 2021-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 34 000 Հայաստանի քաղաքացի: Վերջին ամիսներին կտրուկ թռիչք է արձանագրվել Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թվաքանակում։ 2017-2020 թվականներին, նաև 2021 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ 141 000 քաղաքացի ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Միայն 2021 թ. հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 34 145 հազար մարդ։ Հայաստանում ահազանգում են, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը ամբողջովին կդատարկվի:

Create Account



Log In Your Account