Sep 13 2017 15:07
Banovsha Shahaliyeva
Views: 27

Սեպտեմբերի 15-ին լրանում է Բաքվի՝ բոլշևիկներից ազատագրման և Ադրբեջանի առաջին ժողովրդավարական  հանրապետության մայրաքաղաք հայտարարվելու 99-րդ տարելիցը: Քաղաքն ազատագրվել է  ադրբեջանցի և թուրք զինվորների համատեղ ջանքերով: Այդ կարևոր պատմական տարեթվի նախաշեմին ադրբեջանական և  թուրք ժողովուրդների պատմության ընդհանուր էջերի մասին խոսվել է՝ Ադրբեջանի ԳԱԱ-ի կենտրոնական գրադարանում  կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Զիյա Շըխլինսկին: Նա գրադարանին է նվիրել՝ ականավոր ադրբեջանցի զորապետ, գեներալ   Ալիաղա Շըխլինսկկիի  հիշողությունների գիրքը:  Գեներալը անձամբ մասնակցել է՝ Բաքվի կոմունայից ու հայ դաշնակներից մայրաքաղաքի ազատագրմանը: Բացի դրանից միջոցառմանը ցուցադրվել է նաև Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Զիյա Շըխլինսկիի նկարահանած՝ «Ծանր օրերի խրոնիկան» կարճամետրաժ փաստագրական ֆիլմը, որում պատմվում է 20-րդ դարի սկզբներին Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերի մասին: Իր  գոյության  23 ամսվա ընթացքում՝  Արևելքում առաջին դեմոկրատական հանրապետությունը կարողացել է հասնել մեծ հաջողությունների: Ստեղծվել են ժամանակակից Ադրբեջանի հիմնական խորհրդանիշները:

Զիյա Շըխլինսկին գրադարանին է հանձնել նաև  նրա կողմից Մոսկվայի արխիվներում հայտնաբերված քարտեզի պատճեն: Այն ժամանակվա ռուս մասնագետների կողմից պատրաստված քարտեզում կարելի է տեսնել ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական տեղանունների անունները:

«Դա հետաքրքիր է նրանով, որ նախ այդ քարտեզը կազմվել է ռազմական մասնագետի, քարտեզագրի կողմից:  Իսկ  ամենագլխավորն այն է, որ դրանում հայերեն լեզվով գրություն չկա՝ ոչ մի գետի, ոչ մի բնակավայրի, կամ քաղաքի մասին: Բոլոր տեղանունները ադրբեջանական և թուրքական ծագում ունեն: Այդ քարտեզը ճանաչողական բնույթ ունի, որովհետև այնտեղ արտացոլված է ողջ Հյուսիսային Կովկասը», - ասել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Զիյա Շըխլինսկին: 

Այն, որ քարտեզի վրա հայկական տեղանուն  չկա, դա շատ կարևոր պատմական ապացույց է, որը վառ կերպով ցուցադրում է  ներկայիս Հայաստանի տարածքային հավակնությունների անհիմն լինելը: Քարտեզը լավ հայտնի է Հարավային Կովկասի ուսումնասիրությամբ  զբաղվող գիտնականներին: Սակայն հայ պատմաբանները նախապատվություն չեն տալիս պատմական ապացույցներին: Քարտեզի տվյալները կնեառվեն  ԱԳԱԱ-ի  կենտրոնական գրադարանի բազայում: 

 

 


Create Account



Log In Your Account