Sep 10 2021 14:12
Banovsha Shahaliyeva
Views: 81
Ադրբեջանը հսկայական ներուժ ունի արևի և քամու էներգիայի ոլորտում: Այս մասին՝ ADA համալսարանում տարածաշրջանային էներգետիկ անվտանգությանը նվիրված սիմպոզիումի շրջանակներում իր ելույթում ասել է՝ Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Էրլ Լիտցենբերգերը: «Արևի և քամու էներգիայի ոլորտում նոր նախագծերը վկայում են՝ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման և կլիմայի փոփոխության դեմ պայքարում ակտիվ դեր ունենալու Ադրբեջանի ցանկության մասին», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ էներգետիկ ներուժը զարգացնելով՝ Ադրբեջանը կարող է ուժեղացնել իր դերը որպես էներգետիկ անվտանգության կարևոր դերակատար տարածաշրջանում և դրանից դուրս: Դեսպանը նշել է, որ COVID-19 համավարակը աննախադեպ ազդեցություն է ունեցել էներգետիկ շուկաների վրա՝ նվազեցնելով գազի և նավթի համաշխարհային պահանջարկը: «Համավարակը բացահայտել է էներգետիկ շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը և արագացրել է վերականգնվող տեխնոլոգիաների ներդրումը», - ընդգծել է Լիցենբերգերը:

Create Account



Log In Your Account