Feb 03 2020 14:31
Banovsha Shahaliyeva
Views: 304

Ադրբեջանի ոչ նավթային հատվածի զարգացման առաջնահերթային ոլորտներից մեկն էլ գյուղատնտեսությունն է: Տվյալ հատվածի զարգացման նպատակով պետությունը իրականացնում է մի շարք բարեփոխումներ, ձեռնարկվում են տարբեր միջոցառումներ:Դրանցից մեկն էլ «ԱՖԱԳ» նախագիծն է, որը կոչված է կանանց տնտեսական հնարավորությունների զարգացման միջոցով՝ գյուղերում բարելավել բնակարանային պայմանները և ապահովել պարենային անվտանգությունը: Տվյալ նախագիծն իրականացվել է երկու տարվա ընթացքում և վերաբերում է այն պետական ծրագրերին, որոնք ուղղված են երկրում կանանց զբաղվածության մակարդակի բարձրացմանը և ձեռնարկատիրական պայմանների բարելավմանը:

«Ագրարային մթերում և մատակարարում» ԲԲԸ-ի վարչության նախագահ Լեյլա Մամեդովայի  խոսքով, կանանց տնտեսական զբաղվածության զարգացման ծրագիրը ներառում է  ներքին շուկայում նրանց մրցունակության բարձրացումը, հավասար տնտեսական հնարավորությունների և իրավունքների ապահովումը,  ինչպես նաև պաշարների կառավարումը և տեխնիկական օգնությունը:


Create Account



Log In Your Account