Jan 04 2021 15:42
Gulyaz Shirinova
Views: 330
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան շնորհավորել են գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին՝ Airthings Masters շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ: «Քո ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, կամքի ու համառության շնորհիվ տարած համոզիչ հաղթանակը ուրախացրեց ադրբեջանական ժողովրդին: Քո հաջողությունը հանդիսանում է նաև մեր ժողովրդի բարձր մտավոր ներուժի վառ ցուցանիշը, - ասվում է շնորհավորանքում: Նշենք, որ ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը մրցաշարի եզրափակչում երկու անգամ հաղթել է իր մրցակցին՝ Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանին: Եզրափակիչ սերիայի առաջին խաղում 2.5:1.5 հաշվով, իսկ երկրորդում`2:1 հաշվով: «Ես փորձեցի կենտրոնացումը պահպանել մինչև վերջ, և դա ինձանից շատ հույզեր խլեց: Շատ էներգիա եմ ծախսել և այժմ լիովին հոգնել եմ: Ես վերլուծել եմ Արոնյանի խաղը նախնական փուլում, նա միշտ խաղում է բարձր մակարդակով: Ինչ-որ մեկն ասում է, որ խաղը բավական դիտարժան չէր: Ես պրոֆեսիոնալ շախմատիստ եմ, իմ նպատակն էր հաղթել մրցաշարում, ոչ թե ինչ-որ մեկին դուր գալ: Այնպես որ, ես ամեն ինչ արեցի դրա համար»,-ասել է գրոամայստեր Թեյմուր Ռաջաբովը:

Create Account



Log In Your Account