Jan 16 2021 14:21
Gulyaz Shirinova
Views: 37
Amnesty International-ը փաստագրել է՝ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքների և գյուղերի ուղղությամբ 8 հթիռների արձակումը, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ: Զեկույցում ընդգծվում է, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո Amnesty International- ի ներկայացուցիչներն այցելել են հրթիռային հարվածներ հասցված մի շարք տարածքներ: Կազմակերպության փորձագետները վերլուծել են հրթիռների մնացորդները և ուսումնասիրել պատերազմի ընթացքում արված տեսանյութերը, լուսանկարները, ինչպես նաև արբանյակային պատկերները: «Amnesty International միջազգային կազմակերպության զեկույցը կօգնի պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություններ կատարողներին: Բացի այդ, Amnesty International զեկույցի նյութերը կարելի է օգտագործվել, որպես ապացույցի բազա՝ միջազգային դատական ատյաններում»,-ասել է Միջազգային իրավունքի և աշխարհաքաղաքականության ոլորտի փորձագետ Աֆսար Սադըգովը: Հայաստանի զինված ուժերի կողմից արձակված հրթիռներից տուժել են Ադրբեջանի՝ մարտական գոտուց հեռու գտնվող այնպիսի խոշոր խիտ բնակեցված քաղաքներ, ինչպիսիք են Գյանջան, Բարդան, Նաֆթալանը: «Մենք գիտենք, որ կան 1949 թվականին ընդունված 4 ժնևյան կոնվենցիաներ և որոնցից մեկը անմիջականորեն նվիրված է՝ զինված բախումների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանությանը: Այն, որ Amnesty International-ը իր զեկույցներում ընդգծում է, որ Հայաստանը զենք է օգտագործել խաղաղ բնակչության դեմ, բնականաբար, այդ փաստերը հիմք կդառնան ապագայում: Այդ թվում այն, որ մեր դատախազությունը քրեական գործեր է հարուցել այս փաստերի վերաբերյալ»,-ասել է ԱՀ փաստաբանների կոլեգիայի անդամ Թուրգայ Հուսեյնովը: Կազմակերպության զեկույցում նույնպես ընդգծվում է, որ հայկական կողմը՝ խաղաղ բնակչության շրջանում անօրինական կերպով օգտագործել է արգելված կասետային զինամթերք:

Create Account



Log In Your Account