Jul 18 2019 17:06
Banovsha Shahaliyeva
Views: 27

Այսօր լրանում է Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալության ստեղծման 21 ամյակը: Գործակալությունը ստեղծվել է 1998 թվականի հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ: Այս տարիների ընթացքում ANAMA-ն պատվով է կատարել իր առաքելությունը: Գործակալության աշխատակիցները ականներից և չպայթած զինամթերքից մաքրել են շփման գծի մերձակա տարածքներում հարկադիր վերաբնակների համար կառուցվող ավանների տարածքը:

Ներկա դրությամբ Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը մաքրել է 535 մլն 431 հազար 256 քառակուսի մետր տարածք: Գործակալության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վնասազերծվել է 803 հազար 907 ական և չպայթած զինամթերք:

2005 թվականից մինչ այսօր ANAMA-ն տեղի գործադիր մարմինների դիմումի հիման վրա ստուգել է 3 մլն 813 հազար 674 քառակուսի մետր տարածք, որտեղ հայտնաբերել և վնասազերծել է 16 493 ական և չպայթած զինամթերք:

ANAMA-ի հիմնական առաքելություններից մեկն էլ  օկուպացիայից ազատված շրջանների ականազերծումն ու Մեծ վերադարձ նախագծի անվտանգ իրականացման ապահովումն է:


Create Account



Log In Your Account