Nov 30 2020 13:23
Banovsha Shahaliyeva
Views: 295
Անցած չորս օրվա ընթացքում ստացված դիմումների համաձայն, ANAMA-ն հայտնաբերել է՝ 19 չպայթած զինամթերք, 48 հակատանկային ական, 59 հակահետևակային ական, 5 հակատանկային ականի պայթուցիչ և 42 պայթեցված արկերի մնացորդ: Գործակալության տվյալներով՝ Թերթերի շրջանից դեպի Սուգովուշան գյուղ տանող ճանապարհը մաքրվում է ականներից և չպայթած զինամթերքներից: Հայտնաբերվել և վնասազերծվել է 76 հակատանկային ական, 118 հակահետևակային ական, 6 հակատանկային ականի պայթուցիչ, 6 չպայթած ական: 2020 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ՝ հայտնաբերվել է 727 չպայթած զինամթերք, 4330 հակահետևակային և 1110 հակատանկային ական: Ռուսատանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը: Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները մոտ 3 կմ երկարությամբ՝ Շուշա-Լիսաձոր (Թուրշսու) ճանապարհի հատվածում իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթուցիկ նյութերի մաքրում: Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել են ավելի քան 100 պայթուցիկ նյութեր, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված հրաձգարան և ոչնչացվել են», - ասվում է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում մաքրվել է ավելի քան 24 հա տեղանք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթուցիկ նյութ:

Create Account



Log In Your Account