Mar 14 2019 12:49
Banovsha Shahaliyeva
Views: 15

2008 թվականից մինչև 2017 թվականը՝ Ադրբեջանի պետական ​​նավթընկերության SOCAR-ի եկամուտները աճել են 20 անգամ: Այս մասին «Argus Հանքային պարարտանյութեր-2019». Կասպյան-Սևծովյան տարածաշրջանում արտադրությունը և լոգիստիկան» համաժողովում իր ելույթի շրջանակներում ասել է՝ ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Միջոցառումը տեղի է ունենում Բաքվում: Ռովնագ Աբդուլաևի խոսքով, ներկայում SOCAR-ի եկամուտների 90 տոկոսը ձևավորվում է արտաքին շուկաներում: Ավելի վաղ, ընկերությունը հիմնականում իրականացրել է սեփական արտադրանքի վաճառքը: Սակայն այսօր SOCAR-ի առևտրի զամբյուղում  մեծ մաս է կազմում  երրորդ կողմերի արտադրանքը:

«SOGARլոգիստիկայի և առևտրային գործառնություններ է  իրականացնում  բոլոր մայրցամաքներում, աշխարհի 40 երկրների ընկերությունների հետ: Սա ապացուցում է, որ SOCAR-ը ունի զարգացած գլոբալ առևտրային ցանց: Ուսումնասիրելով վաճառքի պոտենցիալ շուկաները, այսօր մենք կարող ենք համագործակցել մի շարք այլ ընկերությունների հետ: Մեր փիլիսոփայությունը հետևյալն է. համագործակցությունը պետք է լինի օգտակար և շահավետ երկու կողմերի համար: Խոսելով գործունեության հեռանկարների մասին, ես կարող եմ ասել, որ SOCAR-ը չի սահմանափակվում պոտենցիալ համագործակցության ստեղծմամբ: Ընկերությունը միշտ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ նոր նախագծերի շուրջ աշխատանքների շրջանակներում»,-ասել է ադրբեջանի պետնավթընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

Համաժողովում քննարկվող թեմաների շարքում  են՝ Սումգայիթում SOCAR-ի կարբամիդի գործարանի հեռանկարները, Ադրբեջանի պարարտանյութերի միջազգային շուկայի հասանելիությունը, Սևծովյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում ամոնիակի և կարբամիդի շուկաների նկարագիրը, Կասպիի տարածաշրջանում պարարտանյութեր արտադրողների արտահանման մատակարարումների  հիմնական ուղղությունները, Ադրբեջանի գյուղատնտեսության ոլորտը և այլն:

 

 


Create Account



Log In Your Account