Apr 01 2020 11:38
Banovsha Shahaliyeva
Views: 319

Ադրբեջանի մայրաքաղաքում շարունակվում է՝  «ASAN մեկտուբ» սոցիալական ծրագրի իրականացումը: Այս հումանիտար ակցիայի շրջանակներում կամավորները օգնում են 65 տարեկանից բարձր տարիքի մարդկանց՝ կատարելով անհրաժեշտ գնումներ:  

«2009 թվականին ես ինսուլտ եմ  ստացել, որից հետո ինձ համար շատ դժվար է տեղաշարժվել: Ես մենակ եմ ապրում: Այս օրերին նույնիսկ հաց չկարողացա գնել: Ես դիմեցի  ASAN ծառայություն և կարճ ժամանակում ինձ համար բերեցին բոլոր անհրաժեշտ մթերքները: Շնորհակալություն եմ հայտնում, որ մեզ չեն մոռանում, օգնում են մեզ: Շատ շնորհակալ եմ»,-ասել է Բաքվի բնակչուհի Աբիդժար Հուսեյնովան:

«Ինչպես գիտեք, մեր հանրապետությունում հայտարարվել է կարանտինային ռեժիմ, որի համաձայն 65 տարեկանն անց մարդիկ չեն կարող դուրս գալ տնից: Այդ կապակցությամբ մենք որոշեցինք  օգնել նրանց և սոցիալական ծառայություն  մատուցել տանը: «ASAN մեկտուբ» նախագծի շրջանակներում մեր կամավորները գնում են միայնակ, ծեր  մարդկանց տներ և գրանցում են նրանց ցանկությունները: Օրինակ, սննդամթերք, դեղորայք»,-ասել է ASAN  կամավորական  կազմակերպության նախագահ Սաբինա Ջաբբարովան:

Սոցիալական ծրագիրն այնքան  պոպուլյար է դարձել, որ  4 օրվա ընթացքում ծառայություն դիմել է ավելի քան 120 կարիքավոր  թոշակառու:

«Դիմումն ընդունելուց հետո մենք գնում ենք օգնության կարիք ունեցող մարդկանց տներ և այնտեղ գրանցում ենք նրանց ցանկությունները՝ մթերքներ, դեղորայք:  Հետո մենք այս բլանկը  տեղադրում ենք asanmektub.az կայքում: Այնտեղ յուրաքանչյուր ցանկացող  կարող է վերցնել այդ դիմումը, գնել  բոլոր անհրաժեշտ  բաները  և կապ հաստատել մեզ հետ: Այնուհետև մեր կամավորները տեղ կհասցնեն բոլոր մթերքներն ու  դեղորայքը»,-ասել է  «ASAN մեկտուբ»  սոցիալական ծրագրի համակարգող Ռոզա Գոջաևան:

«ASAN մեկտուբ» սոցիալական ծրագիրն արդեն արդարացրել է  իրեն:  Մինչ այսօր  այս ծրագրի շրջանակներում քաղաքացիները կատարել են նաև  շուրջ 5 հազար երեխաների ցանկությունները: Ակնկալվում է, որ մարտի 24-ից ապրիլի 20-ը Ադրբեջանում հայտարարված կարանտինային ռեժիմի ընթացքում այս ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի բազմաթիվ տարեցների, ովքեր գտնվում են անհրաժեշտ ինքնամեկուսացման մեջ:


Create Account



Log In Your Account