May 19 2021 10:34
Banovsha Shahaliyeva
Views: 186
Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է ASELSAN ընկերության կողմից մշակված Saka անօդաչու թռչող սարքը: Այս մասին Anadolu-ին հայտնել է ծրագրի ղեկավար Յուսուֆ Զիյա Քոթիլը: Նրա խոսքով, նախագիծն ամբողջությամբ իրականացվում է ընկերության սեփական ռեսուրսների հաշվին: Քոթիլը նշել է, որ հետախուզական և դիտարկման նպատակներով նախատեսված անօդաչու սարքի քաշը ներկայումս կազմում է շուրջ 600 գրամ: Նախագծի իրագործման առաջին փուլի շրջանակներում մշակվել են՝ ավտոպիլոտային համակարգը, ուժային սարքը, ծալովի լծակները և անօդաչու թռչող սարքի կոմպակտ հարթակը՝ փոխարինելի մարտկոցով: Քոթիլը բացատրել է, որ անօդաչու սարքն ունի իր նախագծման ինտեգրված ծրագրային ապահովում: Նախձագծի երկրորդ փուլի շրջանակներում քայլեր են ձեռնարկվում՝ բաղադրիչների արտահանումից կախվածությունը նվազագույնի հասցնելու և համակարգերը բարելավելու ուղղությամբ: Բացի այդ, ընկերության ինժեներները աշխատում են ինքնավար համակարգի վրա՝ թիրախները բացահայտելու և հետևելու, ինչպես նաև նկարներ պատրաստելու համար՝ փակ տարածքներում», - նշել է Քոթիլը:

Create Account



Log In Your Account