Nov 13 2019 12:14
Gulyaz Shirinova
Views: 348

Բաքվի էքսպո ցուցահանդեսային կենտրոնում անցկացվում է Ադրբեջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ Caspian Ecology 2019 միջազգային  ցուցահանդեսը:   Ինչպես և ամեն տարի, ցուցահանդեսը մեկ հարթակում է հավաքել  ընկերություններին, որոնք ցուցադրում են նոր տեխնոլոգիաներ և ներկայացնում են հետաքրքիր բնապահպանական նախագծեր՝ շրջակա միջավայրի ոլորտում: Երեք օրվա ընթացքում աշխարհի 10 երկրներից 60 ընկերություններ ցուցահանդեսի պրոֆեսիոնալ լսարանին կներկայացնեն այդ ոլորտի վերջին նվաճումները և նորարարությունները: Ցուցահանդեսի շրջանակներում նոյեմբերի 14-ին Բաքվի էքսպո կենտրոնում կոշտ թափոնների կառավարման վերաբերյալ սեմինար կանցկացվի, որը կազմակերպվել է՝ Բնապահպանության  և բնական ռեսուրսների նախարարության և «Կոկա Կոլա» ընկերության կողմից: Caspian Ecology 2019 ցուցահանդեսը առաջին անգամ իր դռները բացել է  2010 թվականին  և այդ ժամանակից ի վեր նա համբավ է վայելում Ադրբեջանում  և տարածաշրջանի մասնագետների շրջանում: Ցուցահանդեսը գործունեության 10 տարվա ընթացքում  իր հարթակում հավաքել  է աշխարհի 15 երկրներից  ավելի քան 500 ընկերությունների:  Caspian Ecology 2019 ցուցահանդեսը արդյունավետ հարթակ է օգտակար կապեր հաստատելու և էկոարդյունաբերության արդիական միտումներին ծանոթանալու համար, որտեղ ավանդաբար հանդիպում են պետական հատվածի ներկայացուցիչները, էկո-արտադրանքի արտադրողները, վաճառողները և սպառողները, ինչպես նաև այդ ոլորտի փորձագետները:


Create Account



Log In Your Account