Jun 10 2019 16:25
Banovsha Shahaliyeva
Views: 70

Արդեն 3 տարի է Զուրմարիսա Յըլմազը զբաղվում է բրեյք դանսով: Աղջիկը պատահական չի ընտրել այս պարի ձևը: Նա ասում է, որ որոշել է ցրել ստեղծված կարծրատիպը: Բաքվում անցկացված Կասպյան Ստայլ Ջեմ  մրցաշարը նման հնարավորություն ստեղծեց նրա համար:

«Ես շատ եմ սիրում բրեյք դանսը, որովհետև սա շատ բարդ պար է և, շատերն են ասում, որ դա տղաների պար է: Ես ցանկացա ապացուցել մարդկանց, որ դրանով կարող են զբաղվել, ոչ միայն տղաները, այլ նաև աղջիկները»,-ասել է  մրցաշարի մասնակից  Զուրմարիսա Յըլմազը: 

«Ես ընտրել եմ հիփ- հոփ պարը, որովհետև ինձ դուր են գալիս ոչ թե  նրանց հագուստները, այլ նրանց ոճը՝ հիփ- հոփը,  ֆրիստայլը, ստրիտ դենսը,  ես հաճույք եմ ստանում դրանից, դա իմ կյանքն է: Շուրջ մեկ տարի է զբաղվում եմ այս պարով, ինձ համար պարը շատ մեծ նշանակություն ունի: Սա իմ կյանքն է»,- ասել է մրցաշարի մասնակից   Այլան:

Մրցաշարին մասնակցելու համար հավաքվել են մայրաքաղաքի ակտիվ տղաները և աղջիկները: Բրեյք դանսում,  հիփ- հոփում այլ կերպ չի կարող լինել:  Անհրաժեշտ է ոչ միայն հատուկ ոճ ստեղծել, կատարել ակրոբատիկ  շարժումներ, այլև լինել հակառակորդից բարոյապես ավելի ուժեղ և վստահ:

 

 


Create Account



Log In Your Account