May 25 2020 16:30
Banovsha Shahaliyeva
Views: 335

Ի նշան կորոնավիրուսի դեմ պայքարում ադրբեջանական ժողովրդի հետ համերաշխության՝ տարբեր երկրներից երաժիշտներ կատարում են ադրբեջանական ժողովրդական երգ: Նախագիծը կազմակերպվել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպանատան կողմից՝ CBC հեռուստաալիքի աջակցությամբ: 

Ադրբեջանական ժողովրդական «Սարը գելին» երգը արևելյան քնարերգության ընտիր նմուշներից է: Փոխաբերություններով և ռոմանտիկ կերպարներով լի երգը պատմում է ոսկեհեր գեղեցկուհու, կամ մեկ այլ տարբերակով՝ դեղին հագած աղջկա մասին:

«Շատ ուրախ եմ, որ նախագծին միացել են մեր շատ գործընկերներ՝ Մոլդովայի, Լատվիայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ղազախստանի դեսպանատների աշխատակիցներ: Ես շնորհակալ եմ նրանց: Թեև մեր երկրները, ժողովուրդներն ու լեզուն շատ բազմազան են, մշակույթը միավորում է մեզ: Պանդեմիան սահման չի ճանաչում և մենք կարողացանք համախմբվել այս չարիքի դեմ: Երաժշտությունը, մշակույթը և բարեկամությունը նույնպես սահման չեն ճանաչում»,-ասել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Վիկտոր Սեդերկենին:

Հարյուրամյակներ առաջ ստեղծագործված Սարը Գելին ժողովրդական երգի ամեն մի կատարող խստորեն պահպանում է ադրբեջանական ժողովրդական երաժշտության ավանդույթները: Ադրբեջանում Հունգարիայի դեսպանատան և CBC հեռուստաընկերության համատեղ նախագիծը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իսկական արվեստը սահմաններ չունի:

 

 


Create Account



Log In Your Account