Jun 15 2019 17:01
Banovsha Shahaliyeva
Views: 33

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի 5-րդ համաժողովը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր ներածական խոսքում նշել է, որ ահաբեկչությունը, ծայրահեղականությունը և նման այլ երևույթները սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար:  Միջոցառմանը Ադրբեջանը ներկայացնող վարչապետ Նովրուզ Մամեդովը նշել է, որ Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի համաժողովը հարթակ է հանդիսանում տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ երկխոսության համար:  Նա հավելել է, որ զինված հակամարտությունները, ահաբեկչությունը, ռասիզմը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը լուրջ ռիսկեր են ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար:   

«Միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը իրար հետ փոխկապված են: Այսպես, եթե աշխարհի մի մասում խաղաղությունն ու անվտանգությունը խախտվում է, ապա դա վտանգի տակ է դնում նաև այլ տարածաշրջանների անվտանգությունը: Շուրջ 30 տարի է կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները՝  Հայաստանը շարունակում է օկուպացման տակ պահել Ադրբեջանի 20 տոկոս տարածքները՝ Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից 7 շրջանները»,-ասել է Նովրուզ Մամեդովը:

Վարչապետը նշել է, որ հակամարտության հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Չմիավորման շարժումը, ԵԱՀԿ-ը և մի շարք այլ կազմակերպություններ ընդունել են մեծ թվով բանաձևեր և այլ փաստաթղթեր: Նովրուզ Մամեդովն ընդգծել է, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:     Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին հայտարարել է, որ Ասիայում շարունակական կայունության ապահովմանը հնարավոր է հասնել միայն  հակամարտությունների կարգավորման շնորհիվ: 

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը Մտահոգություն է առաջացնում: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալը ոչ միայն ապակայունացնում Է տարածաշրջանի իրադրությունը, այլև կարող է վիժեցնել միջուկային զենքի չտարածման ռեժիմը»,-ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ նշել է, որ այսօր ահաբեկչության դեմ պայքարը պետք է լինի բոլոր պետությունների գործունեության առաջնահերթ ուղղությունը: Նա կարևորել է տարածաշրջանային նախագծերի իրականացումը:

«Մենք աջակցում ենք նոր Մետաքսե ճանապարհի ստեղծման գաղափարին: Նոր տրանսպորտային միջանցքների զարգացումը կարևոր նշանակություն ունի: Մենք ճիշտ չենք համարում միակողմանի նախաձեռնությունները, որոնք վնասում են տարածաշրջանային խաղաղությանը, բարգավաճմանը և տնտեսական համագործակցությանը»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

 


Create Account



Log In Your Account