Jun 22 2020 12:51
Banovsha Shahaliyeva
Views: 350

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 9 միլիոն մարդու: Մեկ օրվա ընթացքում բացահայտվել է վիրուսով վարակման ավելի քան 183 հազար նոր դեպք, որը հանդիսանում է վարակման ռեկորդային ցուցանիշ: Այդ դեպքերից շատերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ ավելի քան 116 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում բացահայտվել է վարակման  շուրջ 2 միլիոն դեպք: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան, վարակակիրների թիվն ավելացել է 17 հազարով: Երկրում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացությունների թիվը գերազանցել է 50 հազարը: Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 584 հազարը: Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է վարակման  ավելի քան 7 հազար   դեպք: Միևնույն ժամանակ, երկրի մայրաքաղաքում՝ ապրիլի կեսից ի վեր գրանցվել է վիրուսից մահվան նվազագույն դեպք՝ 20 մարդ: Մոսկվայում COVID-19-ով օրական մահվան դեպքերի թիվը ապրիլի 16-ին  եղել է ներկայիս ցուցանիշից ցածր:  Վարակվածների թվով չորրորդ տեղում Հնդկաստանն է՝ 410 հազար մարդ, հինգերորդ տեղում ՝ Մեծ Բրիտանիան  է՝ շուրջ 305 հազար հոգի, մահացածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 42 հազար մարդ:

 


Create Account



Log In Your Account