Mar 25 2020 15:41
Gulyaz Shirinova
Views: 345

Անհրաժեշտ է խստագույն վերահսկողություն, AzTV  հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի առողջապահության նախարար Օգտայ Շիրալիևը: Խոսելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին՝  առողջապահության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակին ձեռնարկված միջոցները կարող են կանխել վարակի տարածումը: Լաբորատորիաները ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Ադրբեջանի մարզերում գործում են ինտենսիվ ռեժիմով: Մինչ օրս այնտեղ անցկացվել է մինչև 10 հազար թեստ՝ կորոնավիրուսի բացահայտման  համար: Թեստերը օգնեցին պարզել հիվանդներին, ովքեր ապաքինվելուց հետո տուն են ուղարկվել: Մնացած հիվանդները գտնվում են վերահսկողության տակ  և շուտով կապաքինվեն: Մյուս երկրների փորձը և կանխատեսումները ցույց են տալիս, որ եթե էլ ավելի խիստ միջոցներ չձեռնարկվեն, իրավիճակը կարող է ամբողջությամբ փոխվել. - նշել է առողջապահության նախարարը: Նախարարի խոսքով, եթե ​​չկիրառվեն հիգիենայի միջոցներ և խիստ վերահսկողություն, վարակակիրների թիվը,  կարող է աճել: Այս առումով արտասահմանից ժամանող քաղաքացիները գտնվում են բժիշկների հսկողության տակ:

«Այսօրվա դրությամբ, առողջապահության համակարգը աշխատում է ամբողջ ուժով: Եվ սա մեզ հույս է տալիս, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ադրբեջանին, ներմուծվում է երկիր: Եվ դա տեղի է ունենում պետական ​​գերատեսչությունների լուրջ վերահսկողության ներքո»,-ասել է    Ադրբեջանի Առողջապահության նախարար Օկտայ Շիրալիևը:

Ամենակարևորը, ընդգծել է նախարարը, մարդիկ պետք է պաշտպանեն իրենց և իրենց շրջապատին: Սոցիալական պատասխանատվությունը ներկայիս պայմաններում կարևոր դեր է խաղում:

 


Create Account



Log In Your Account