Mar 25 2020 15:47
Gulyaz Shirinova
Views: 15

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 266 է: Թեստավորված անձանցից 1238-ը բացասական է եղել: Հայաստանի Հանրապետության  կառավարությունը երկրում  արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 24-ին ժամը 21:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 14 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: Նոր դեպքերի մեծ մասը կապված են երկու նոր օջախներում՝ Կոտայքի մարզի և Երևանի Էրեբունի համայնքի արտադրական ձեռնարկություններում հայտնաբերված  վարակի դեպքերի հետ: 868 հոգի մեկուսացված է, 2419 հոգու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով. «Վարակվածներից 30-ը թոքաբորբ ունեն, նրանցից 5-ը գնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։ Փաշինյանի հաղորդմամբ, դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է»:

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մարտի 24-ի առավոտյան ՀՀ-ն ուներ 235 վարակակիր, Ադրբեջանը 72, Վրաստանը 65։ Նիկոլականները ֆեյսբուքում անմիջապես քոմենթ են անում. այդ երկրները ստում են։ Գիտե՞ք՝ ստում եք դուք։ Ավելին՝ դուք՝ այս իշխանության խամաճիկներդ, այսօրվա ղեկավարները  ունե՞ք բավականաչափ կամք ու գրագիտություն՝ հասկանալու, թե ինչո՞ւ են վարակվածներն այդ երկրներում համեմատաբար քիչ։ Ուսումնասիրե՞լ եք։

Այդ երկրներում մտցված է կարանտին։ Բաքուն կարանտինի մեջ է։ Այդ երկրներում, ի տարբերություն մերոնց, լոլոների մասին օրենքներ ու որոշումներ չեն ընդունում։ Ո՞ւմ է պետք մեր արտակարգ դրությունը։ Միայն իշխանությանը՝ մամուլը վերահսկելու մասո՞վ։ Այլ մեխանիզմ, կոնկրետ գործիք այդ արտակարգ դրության մեջ չկա։


Create Account



Log In Your Account