Mar 25 2020 17:57
Gulyaz Shirinova
Views: 14

Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ադրբեջանա-իրանական սահմանի փակման ժամանակահատվածը   երկարաձգվել   է մինչև ապրիլի 20-ը: Իսկ ադրբեջանա-վրացական սահմանին գտնվող Կարմիր կամուրջ սահմանային անցակետի  աշխատանքային ռեժիմն  անցել է նոր ռեժիմի: Երկու երկրների կառավարությունների միջև ընդունված համաձայնագրի շրջանակներում  սահմանային անցակետը կգործի ժամը 10: 00-ից մինչև  12: 00-ը: Դեսպանատանը նշել են, որ գործում է հատուկ միջանցք՝ երկու երկրների քաղաքացիների հայրենիք վերադարձնելու համար: Ավելի վաղ անցակետն   աշխատում էր ժամը 10: 00-ից մինչև 18: 00-ն ընկած ժամանակահատվածում:  Հիշեցնենք, որ երկրների միջև բեռնափոխադրումների սահմանափակումներ չկան: Ադրբեջանա-վրացական սահմանը կփակվի մինչև ապրիլի 20-ը:


Create Account



Log In Your Account