Apr 05 2020 12:05
Banovsha Shahaliyeva
Views: 353

Ադրբեջանում կորոնավիրուսային համավարակի դեմ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում, 2020 թվականի ապրիլի 5-ից 20-ը ընկած ժամանակահատվածում ամբողջովին դադարեցված են մուտքն ու ելքը Ադրբեջանի տարածք ցամաքով և օդով՝ բացառությամբ բեռնափոխադրումներ: Այս մասին որոշում է կայացրել Նախարարների կաբինետին կից Օպերատիվ շտաբը: Բացի այդ, այսօրվանից տեղաշարժի խիստ սահմանափակումներ են մտցվում։  Սա նշանակում է, որ միայն մարդկանց որոշ կատեգորիաներ կարող են դուրս գալ փողոց և ազատ տեղաշարժվել՝ իրենց հետ ունենալով ծառայողական վկայական կամ էլ տեղեկանք աշխատավայրից: Բնակչության մնացած մասը նախապես պետք է 8103 հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկել՝ նշելով անձը հաստատող փաստաթղթի համարն ու փողոց դուրս գալու պատճառը։ Նշենք, որ նախօրեին Ադրբեջանում կորոնավիրուսի թեստ է անցել 3806 հոգի: Ընդհանուր առմամբ, թեստ անցած քաղաքացիների թիվը գերազանցել է 41 հազարը: Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 521 դեպք: Նրանցից 17-ի վիճակը գնահատվում է ծանր, 26-ինը՝ միջին ծանրության:  


Create Account



Log In Your Account