Apr 25 2020 16:48
Gulyaz Shirinova
Views: 422

Ադրբեջանի հանրապետությունում  բացահայտվել է կորոնավիրուսով վարակման  25  նոր դեպք, 67 հոգի բուժվել  և դուրս է գրվել տուն: Այս մասին ասված է Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ներկայումս  երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1617 դեպք,  նրանցից 1080 մարդ  առողջացել  և դուրս է գրվել հիվանդանոցից, 21-ը մահացել է, 516 հոգի շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդներից 15-ի վիճակը գնահատվում է ծանր, 21 մարդու դրությունը  միջին ծանր, մնացածներինը՝ կայուն: Անցած ժամանակահատվածում համավարակի նոր դեպքերի բացահայտման նպատակով 120 479 մարդ  ախտորոշման  թեստ է անցել:

 


Create Account



Log In Your Account