Apr 26 2020 18:25
Gulyaz Shirinova
Views: 355

Ադրբեջանի հանրապետությունում  բացահայտվել է կորոնավիրուսով վարակման  28  նոր դեպք, 59 հոգի բուժվել  և դուրս է գրվել տուն: Այս մասին ասված է Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ներկայումս  երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1645 դեպք,  նրանցից 1139 մարդ  առողջացել  և դուրս է գրվել հիվանդանոցից, 21-ը մահացել է, 485 հոգի շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդներից 18-ի վիճակը գնահատվում է ծանր, 25 մարդու դրությունը  միջին ծանր: Հիշեցնենք, որ  ապրիլի 27-ից Ադրբեջանում թուլացվում է կարանտինային ռեժիմը, որը հայտարարվել էր կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխարգելելու նպատակով:  Մեղմացված կարանտինային ռեժիմի պայմաններում SMS- թույլտվությունների ժամկետը կերկարաձգվի 2-ից  մինչև 3 ժամ: Թույլտվություն կարող են ստանալ նաև Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի կողմից հաստատված ոլորտներում աշխատող  քաղաքացիները: Հատուկ կարանտինային    ռեժիմը  շարունակվում է պահպանվել:

 

 

 


Create Account



Log In Your Account