Apr 29 2020 11:38
Banovsha Shahaliyeva
Views: 501

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 65-ով և դարձել 1932։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Առողջացել է 900 մարդ, փաստացի բուժվողները 1000–ն են, ընդհանուր առմամբ 20189 թեստավորում է իրականացվել, մահացածների թիվը 30 է։

Երեկ՝ ապրիլի 28-ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 59-ով և դարձել 1867։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

 

 

 

 


Create Account



Log In Your Account