Apr 30 2020 15:16
Gulyaz Shirinova
Views: 321

Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր առմամբ 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21 125 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 32 դեպք:
Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


Create Account



Log In Your Account