May 01 2020 13:39
Gulyaz Shirinova
Views: 341

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած. մահացել է 27-ամյա պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


Create Account



Log In Your Account