May 02 2020 16:28
Gulyaz Shirinova
Views: 360

Ադրբեջանի հանրապետությունում  բացահայտվել է կորոնավիրուսով վարակման  40  նոր դեպք, 46 հոգի բուժվել  և դուրս է գրվել տուն: Այս մասին ասված է Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ  երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1894 դեպք,  նրանցից 1411 մարդ  առողջացել  և դուրս է գրվել հիվանդանոցից, 25-ը մահացել է: Ներկայումս  458 հոգի շարունակում է բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում:    Հիվանդներից 14-ի վիճակը գնահատվում է ծանր, 23 մարդու դրությունը  միջին ծանր, մնացածներինը՝ կայուն: Անցած ժամանակահատվածում համավարակի նոր դեպքերի բացահայտման նպատակով 152 597 մարդ  ախտորոշման  թեստ է անցել:


Create Account



Log In Your Account