May 03 2020 17:23
Banovsha Shahaliyeva
Views: 319

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 113-ով և դարձել 2386։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Փաստացի բուժում է ստանում 1312 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24177 թեստավորում, արդեն բուժվել է 1035 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 35 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է մայիսի 2-ին:

Մայիսի 2-ի առավոտվա տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2273 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել, որը ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց երկարաձգել 30 օրով։

Կառավարությունն ապրիլի 13–ին ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն` արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Նշենք, որ կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ և շարունակում է ծանր տնտեսական և սոցիալական հետևանքներ բերել: Yerevan.today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե ինչպե՞ս են քաղաքացիները ապրում արտակարգ դրության պայմաններում, օգտվում են արդյոք կառավարության աջակցման միջոցառումներից.

Տղամարդ «Ընկերությունա, բանա, պարտքով ապրում ենք էլի: Բոլորը գալիս են ու խաբում են»:

ԿԻՆ .«Փորձում ենք հնարավորինս  մնալ տանը: Յոլայի վրա ենք ամբողջ կյանքներս»:

«Իներտ ենք, առանձնացել ենք մեզ համար: Կորոնավիրուսը ամբողջ աշխարհին թողեց հետևանքներ»:

«Ոչ, չենք դիմել: Գիտեմ, որ չի հասնում ինձ»:

 


Create Account



Log In Your Account