May 12 2020 15:56
Banovsha Shahaliyeva
Views: 416

Ռուսաստանի Ադրբեջանցիների միության անդամ Ֆարուխ Գամբարովը վարակվել է COVID-19- ով:Նա բուժում է անցնում Ռուսաստանի կլինիկաներից մեկում: Բժիշկները Ֆարուխի վիճակը գնահատել են որպես միջին ծանրության, բայց այժմ նրա  վիճակը լավանում է:

«Այս օրերին իմ ջերմությունը բարձրացավ 39 աստիճանի, և ես անմիջապես շտապ օգնություն կանչեցի: Նրանք ինձ բերեցին կլինիկա, որտեղ  հետազոտում և թոքերի համակրգչական տոմոգրաֆիա անցկացրեցին: Ես զգացի մեղմ գլխացավ, արագ հոգնածություն, կորցրեցի հոտի զգացումը: Ինձ մոտ ախտորոշեցին կորոնավիրուս: Այժմ բժիշկները իմ վիճակը գնահատում են որպես կայուն»,-ասել է Ֆարուխ Գամբարովը:

Մինչ Ֆարուխի հոսպիտալացվելը, նա ամեն ինչ անում էր, կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար: Գամբարովը նրանց է հանձնել սննդի զամբյուղներ և անձնական հիգիենայի պարագաներ:

«Ես նաև հանդիսանում եմ՝ Ռուսաստանի Ադրբեջանցիների միության նախագահի սպորտի  հարցերով խորհրդականը: Միասին մենք անցկացրել ենք տարբեր օգնության ակցիաներ: Աջակցություն ենք ցուցաբերել  ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ ռուսներին: Դրա համար անհրաժեշտ էր շփվել մարդկանց հետ: Մենք այցելեցինք մի քանի սոցիալական կառույցներ: Հավանաաբար, այդ ժամանակ ես վարակվել եմ վիրուսով»,- ասել է Ֆարուխ Գամբարովը:

Ֆարուխը բոլորին կոչ է անում լրջորեն վերաբերվել կորոնավիրուսի տարածման սպառնալիքին և պահպանել անհրաժեշտ պաշտպանիչ միջոցները:

«Ռուսաստանում շատ բարդ է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ես օգտվելով առիթից, ուզում եմ  դիմել այստեղ ապրող ադրբեջանցիներին: Covid-19-ը սարսափելի հիվանդություն է, ես դրանում համոզվեցի անձնական փորձով: Պահպանեք կարանտինի կանոնները, առանց  հույժ անհրաժեշտության տնից դուրս մի եկեք և այդ ժամանակ մենք կհաղթահարենք այս սպառնալիքը: Այդ ժամանակ կյանքը կվերադառնա իր սովորական ընթացքին»,-նշել է Ֆարուխ Գամբարովը:

Մինչդեռ, Ռուսաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարկի ավելի քան 10 հազար դեպք: Ընդհանուր առմամբ, գրանցվել է ավելի քան 2 հազար մահ:


Create Account



Log In Your Account