May 20 2020 14:34
Banovsha Shahaliyeva
Views: 365

Հայաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին մեկ օրվա զարգացումները։

Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 230–ով և հասել 5271–ի։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 մարդ, կատարվել է 44071 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2419–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 67 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 27 անուղղակի դեպք:

Մայիսի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5041 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Նշենք, որ կորոնավիրուսը տարածվում է սրընթաց արագությամբ՝  ծանր տնտեսական ու սոցիալական  հետևանքներ բերելով Հայաստանում: Կորոնավիրուսի պատճառով բազմաթիվ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, մի կտոր հացի փող վաստակելու հնարավորությունը, ինչը ստիպում է նրանց  այս արտակարգ օրերին իրենց ձայնը բարձրացնել, բողոքի ակցիաներ անցկացնել: Այժմ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանի ադամանդի գործարանի աշխատակիցներ, ովքեր պահանջում են իրենց հասանելիք գումարը։

Գործարանի բակում հավաքված աշխատակիցները Sputnik Արմենիային հայտնել են, որ իրենք պետությունից աջակցություն չեն ստացել կորոնավիրուսի հետևանքով պարապուրդի համար։

Լրագրողի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ  երկու ամիս  չեն աշխատել ու պիտի աջակցություն ստանային, քանի որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտ են համարվում։ Հիմա իրենց գործարանի տնօրինությունն ասում է՝ պետությունը իրենց գումար չի հատկացրել։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք հայտնվել են երկու քարի արանքում և չգիտեն՝ ում դիմել։


Create Account



Log In Your Account