May 30 2020 13:38
Gulyaz Shirinova
Views: 39

Վերջին օրերի ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է 26 հազար մարդ: Եթե ​​ աշխարհի տարբեր երկրներում քննարկվում է կարանտինի ռեժիմի  չեղարկումը, ապա Բրազիլիայում վարակակիրների թիվը միայն աճում է: Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է վարակման  ավելի քան 468 հազար դեպք:

Մինչդեռ Չինաստանում իրավիճակը աստիճանաբար  նորմալացվում է: Ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել,  ներկայումս միայն 70 պացիենտ   շարունակում է հիվանդության դեմ պայքարը: Բացի այդ, չինացի գիտնականները հերքել են նաև Ուհան քաղաքի ծովամթերքների շուկայում կորոնավիրուսի ծագման մասին վարկածը: Հետազոտողները փորձարկել են Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայից ստացված նմուշները` հիվանդության հետքեր չեն բացահայտվել:

Գերմանիայում   մինչև հունիսի 29-ը երկարաձգվել է սոցիալական շփումների սահմանափակումը: Այս ժամանակահատվածում Գերմանիայում   մահացել է COVID-19-ով վարակաված 8 489 պացիենտ, շուրջ 165 հազար մարդ  բուժվել է: Վիրուսուվ վարակման  դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Բավարիայում, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում և Բադեն-Վյուրթեմբերգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն,  աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է վեց միլիոնի: Նրանցից ավելի քան 2,5 միլիոնը բուժվել է, ավելի քան 350 հազարը մահացել: Վարակվածաների  ամենամեծ թիվը  գրանցվել է ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Ռուսաստանում:


Create Account



Log In Your Account