Jun 01 2020 13:59
Banovsha Shahaliyeva
Views: 347

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։

Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 120–ով և դարձել 9402–ի։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 դեպք (+8) և մահվան 55 (+5) անուղղակի դեպք:

Մայիսի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9282 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն:

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրական է եղել ոչ միայն Փաշինյանի թեստի պատասխանը, այլ նաև նրա ընտանիքի անդամներինը։ Տեղեկությունը վարչապետը հայտնել է Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում։

«Ինչ վերաբերվում է իմ վարակվելու հանգամանքին կռահում եմ, որ վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Խորհրդակցություններց մեկի ժամանակ ջրի բաժակներն առանց ձեռնոցի էին տեղադրում։ Տեղում նկատողություն արեցի, բայց արդեն ուշ էր։ Իսկ ընտանիքիս անդամներն ինձանից են վարակվել, սայա ամբողջ պատմությունը»,-ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Create Account



Log In Your Account