Jun 19 2020 11:20
Banovsha Shahaliyeva
Views: 334

Հայաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 459–ով և հասել 19 157-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 մարդ, կատարվել է 91943 թեստավորում, առողջացել են վարակվածներից 8266–ը։ Գրանցվել է մահվան 319 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 110 է (+11)։Հունիսի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 698 էր։Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։


Create Account



Log In Your Account