Jun 23 2020 11:08
Banovsha Shahaliyeva
Views: 337

Հայաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնում։ Ըստ կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 418–ով և հասել 21006-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 մարդ, կատարվել է 98117 թեստավորում, առողջացել են վարակվածներից 10144-ը։ Գրանցվել է մահվան 372 (+12) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 126 է (+9)։Հունիսի 21-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 20 588 էր։ Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որը կառավարության որոշմամբ երեք անգամ երկարացվել է և կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։ Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։


Create Account



Log In Your Account